|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ը Թուրքիային այլընտրանքային առաջարկ է ներկայացրել` ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնելուն հակազդելու համար. մայիսի 28-ին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:
Ըստ նրա՝ այժմ Վաշինգտոնը սպասում է Անկարայի որոշմանը:
«Ս-400-ի գնումը խնդիր է առաջացնում ՆԱՏՕ-ում: Մենք այլընտրանքային առաջարկ ենք ներկայացրել, նրանք հստակ գիտեն՝ ինչ անել: Հուսով եմ, որ կարող ենք ընդհանուր լեզու գտնել»,- ասել է Շերմանը:
Նշենք, որ Թուրքիան ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք էր բերել 2019 թ. ամռանը՝ դրանով խարխլելով թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ըստ ԱՄՆ-ի՝ այդ զինատեսակը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի տեխնիկաների համար։