Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները գազանի նման հարձակվում են քաղաքացիների վրա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթով մասնակցում էր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կազմակերպված խաղաղ ակցիային։
Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների հատման վայրում ոստիկանները գրոհեցին խաղաղ ցուցարարների վրա ու սկսեցին անհամաչափ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել։
Քաղաքացիներից մեկի վերնազգեստը մնաց Արեգնազ Մանուկյանի ձեռքին, երբ նրան ոստիկանները տարան։
«Պատգամավորներիս են քաշքշում, ուզում են մեզ էլ բերման ենթարկել՝ խայտառակ իրավիճակ է, կատաղած այնպես են հարձակվում»,-ասաց նա։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված՝ անհայտ կարգավիճակի մարդիկ Հաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․