|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երբ համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մտել են մերկ աշխարհաքաղաքականության հարթություն, որը բնութագրվում է ազգային շահերի, ռազմավարական և մարտավարական հաշվարկների գերակայությամբ, որտեղ իրավունքներն ու օրենքները գործնականում դադարել են նշանակություն ունենալ, գլխավոր հրամայական է հանդիսանում հզոր ազգային արժեհամակարգի պահպանումը հասարակական կյանքում, պետականաշինության և արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Այո՛, սա ցինիզմի և կեղծավորության աշխարհում մարտահրավերներն ու վտանգներն արդյունավետորեն հաղթահարելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Ներքին և արտաքին թշնամական վեկտորները քաջ գիտակցում են դրա կարևորությունը և ամեն կերպ փորձում են խարխլել արժեհամակարգը, փոխարինել դրանք, ծաղրել ավանդույթներն ու սկզբունքները՝ դրանք ներկայացնելով որպես հետամնաց անցյալի մնացորդներ։