Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեր ղեկավարած բանակն ինձ մայկա տռուսիկ չէր տալիս: Խորհրդարանում, դիմելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Վահագն Ալեքսանյանը առաջին ՔՊ-ական պատգամավորը չէ, որ դժգոհում է անտռուսիկ մնալուց, բայց դրա համար միանգամից մեղադրել նախկին նախարարին կարծում ենք այդքան էլ տեղին չէ։
Ի վերջո շատերն են ծառայել Ազգային բանակում և քաջատեղյակ են, որ հազարավոր տղաների շարքերում կային նաև պոնչո թշերով ու փամփլիկ ձեռքերով զինվորներ, որոնց ձեռքից իրենց ունեցածը վերցնում էին ավելի աշխույժ ծառայակիցները։ Մենք միանշանակ պնդում չենք անում, բայց առաջարկում ենք դիտարկել այս վարկածը։ Իհարկե սա էլ վատ երևույթ է և այստեղ պետք է մեղադրել նախկին նախարարին որոշակի բարքերի դեմ չպայքարելու համար, բայց անտռուսիկ մնալը արդեն սեփական խեղճության պատճառով կարող էր լինել։ Չպետք է մոռանալ, որ Վահագն Ալեքսանյանը միշտ չէր, որ այպես «բայեվիկ» էր, ավելի շուտ մինչև իշխանական պատգամավոր դառնալը և ոստիկաններով պաշտպանված լինել չի եղել ժամանակ, որ «բայեվիկ» լինի ու իր անտռուսիկ մնալու մեր վարկածը պետք է ևս քննության առարկա դառնա։
Մենք խոստանում ենք անպայման հետևողական լինել ու հասնել արդարության հաստատմանը ու եթե նախկին նախարարը մեղավոր է ՔՊ-ականի անտռուսիկ մնալու գործում՝ իհարկե պետք է պատասխան տա օրենքի առաջ։ Բայց եթե նախկին նախարարը մեղավոր չէ, ապա պատգամավորը պետք է ներողություն խնդրի նրանից, իսկ լրագրողները դեռ պետք է պարզեն Վահագն Ալեքսանյանի միայն տռուսիկն են տարել, թե դրանից հետո նաև շարունակություն է եղել։
Աղբյուրը՝ Politik.am