կարևոր
2950 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-31 12:18
Քաղաքական

Երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

Երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Ալիեւի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականանա՞ն, թե` ոչ, կախված է հայ ժողովրդից եւ, առաջին հերթին՝ Մայր Հայաստանից: Եթե այնտեղ շարունակեն մտածել, թե Ալիեւի ասածներն ուղղակի խոսքեր են եւ չսթափվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաեւ Երեւանը»: Անդրադառնալով Ալիեւի օր օրի ահագնացող սպառնալիքներին, նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը` ընդգծելով.

— Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում` Արցախը երբեք որեւէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել:

ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված: Դրանով Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության եւ բանակցությունների կողմ: Հետեւաբար այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի: Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ, թե նախագահ, պաշտոնապես ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:

Կրկնում եմ, ստորակետներից մեկը դրվեց, մնաց պաշտոնական փաթեթավորված, իրավական ձեւակերպումները եւ ժողովրդի կարծիքը: Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաեւ ԱԺ-ն, երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։