|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սահմանների սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հանձնաժողովների նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպելու ենք հաղորդակցությունների հարցով։ Պայմանավորվածություն կա նաև, որ սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ երկկողմ հանդիպում կկազմակերպվի նույն օրերին Մոսկվայում»,- Միրզոյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։