|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թեհրանը կտրականապես դեմ է սահմանամերձ ջրերի վրա ամբարտակներ կառուցելու՝ թուրքական նախագծին. խորհրդարանի բաց նիստում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք համոզված չենք Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա պատնեշ կառուցելու նախաձեռնության նպակատակահարմարության մեջ և բարձրաձայն հայտարարում ենք, որ այդ գործողությունն անընդունելի է, և մենք դեմ ենք դրան։ Թեհրանում և Նյու Յորքում երկու հանդիպումների ժամանակ և հեռախոսազրույցի ընթացքում ես խնդրեցի Թուրքիայի արտգործնախարարին՝ ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցմանը», - Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում IRNA-ն:
Նրա խոսքով՝ 4 ամիս առաջ Իրանը Թուրքիային առաջարկել է ստեղծել ջրի հարցերով համատեղ կոմիտե, որպեսզի համոզվի, որ Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա Իրանի Իսլամական Հանրապետություն ներկրվող ջրի վրա։ Աբդոլլահիանը հայտարարել է նաև այս հարցի շուրջ իրաքյան կողմի հետ բանակցությունների մասին։
Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես Իրանի և տարածաշրջանի ջրի խնդիրը կարևոր առաջնահերթություններից է համարել։ «Ջրի խնդիրը տեսնում ենք ազգային անվտանգության ոլորտում։ Արտաքին գործերի նախարարությունը և համապատասխան այլ կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն ջրի իրավունքների խնդրին հետևելու համար»,- հավելել է նա։