կարևոր
628 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-15 12:59
Հասարակություն

Ինչու է ՀՀ-ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ-ի պատասխանը

Ինչու է ՀՀ-ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ-ի պատասխանը

Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ–ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», – հավելել են ԱԳՆ-ից:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։