կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 14:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարներին հաշվառելու հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանի հերթական ոչ ճիշտ պահվածքի դրսևորումներից է․ Տիրան Խաչատրյան

Մարդկանց հաշվառման վերցնելը բոլորովին այլ կառույցների խնդիր է՝ ցուցարարներին հավաքների տանելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը նրա հերթական ոչ ճիշտ պահվածքի դրսևորումներից է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում։

Նա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ ծաղիկներ էր խոնարհում նահատակների հուշահամալիրում։

«Դա ուղղակի Անդրանիկ Քոչարյանի հերթական ոչ ճիշտ պահվածքի դրսևորումներից է, որով փորձում է որոշակի վախի ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր կարող են այդ ազդեցության տակ ընկնել»,-ասաց նա։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Տիրան Խաչատրյանն ասաց, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների թվում բանակից խուսափածների ինքը չի հանդիպել, ընդհակառակը, այն մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են այդ ցույցերը թողնել, և եթե հայրենիքի պաշտպանության հարցում կա լուծելու խնդիր՝ ավելի արագ այդ գործում մասնակցություն ունենալ, քան ցույցերին։

Տիրան Խաչատրյանը համոզված է, որ «դիմադրություն» շարժումը կարող է որոշակի առումով դրական ազդեցութուն ոնենալ պետության քաղաքական հարցերի վրա, որովհետև եթե այսօրվա իշխանությունները ունեն թշնամի երկրի հետ երկմտանք որոշակի հարցերում, ապա սա ուժ կարող է տալ՝ պահանջ ներկայացնելու համար։

«Բացասական իմաստով ազդելու բան չեմ տեսնում ընդհանրապես, հակառակը՝ ավելի ոգի բարձրացնող, միասնականոթյան տանող երևույթ է, նաև պետականությունն ամրացնելու համար նպաստավոր»,-ասաց Տիրան Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․