Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում կսկսվի մարդահամարը:
Այսօր տեղի է ունեցել մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել: Արմեն Գեւորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք աջակցեն գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային եւ տեղական կազմակերպություններին գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամություն հայտնելու համար: Նա նշել է, որ բոլոր պայմաններն ապահովված են գործընթացի բնականոն իրականացման համար, եւ հույս է հայտնել, որ միջոցառումը կանցկացվի հավուր պատշաճի: