|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Եղիսաբեթ II թագուհին բաց կթողնի Բուքինգհեմյան պալատում ամառային ընդունելությունները։
«Այս տարի Նորին Մեծություն թագուհին կներկայացվի երեկույթներին թագավորական ընտանիքի այլ անդամների կողմից, եւ նրանց մասնակցության մանրամասները կհայտարարվեն ժամանակին»,-ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ: Պետության ղեկավարի պաշտոնական նստավայրում հաջորդ շաբաթ պետք է սկսվեն ամառային ընդունելությունները: Ամենամյա երեք երեկույթ տեղի է ունենում Բուքինգհեմյան պալատի այգիներում եւ մեկը՝ Շոտլանդիայի Հոլիրուդ պալատում: Ավանդույթը ներդրվել է 19-րդ դարի կեսերին Վիկտորյա թագուհու կողմից (1819-1901 թթ.), նա նախաճաշեր է կազմակերպել վերնախավի համար։
Վերջերս 96-ամյա Եղիսաբեթ 2-րդ թագուհին, ով անցյալ տարվա հոկտեմբերին առաջին անգամ ձեռնափայտով հայտնվեց հանրության առաջ, շարժունակության հետ կապված խնդիրներ ուներ։ Նա բաց է թողել մի քանի պաշտոնական միջոցառումներ։ Այնուամենայնիվ, նա շարունակում է կազմակերպել առցանց լսարաններ, եւ անցյալ շաբաթ ընդունեց Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսին Լոնդոնի մոտ գտնվող Վինձոր ամրոցում: