Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոստիկանների կողմից բռնության առերևույթ մեկ դեպք ունենք, որով նյութեր են նախապատրաստվում, մնացյալ դեպքերում ոստիկանների կողմից բռնություն տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Մնացած դեպքերում տեղի են ունեցել իրավաչափ գործողություններ, և եթե հետագայում որևէ հանգամանք ի հայտ կգա, համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք։ Նույնիսկ քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելն իրենից ենթադրում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում: Եթե անձը չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին եւ կատարում է իրավախախտում, պետք է բերման ենթարկվի»,- ասաց Ֆիդանյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ծառայողական քննության 9 դեպք ունեն, եւ մեկ դեպքով էլ՝ ոչ ոստիկանության կողմից պատրաստվող նյութեր:
Ինչ վերաբերում է պատգամավորներ Արամ Վարդևանյանին և Աշոտ Սիմոնյանին ճանապարհ փակելու համար բերման ենթարկելու իրավաչափությանը, Ֆիդանյանը ասաց․ «Այո, փողոց փակելու համար են բերման ենթարկել, այսինքն՝ տեղի է ունեցել առերևույթ իրավախախտում: Անձեռնմխելիությունը վերաբերում է համապատասխան անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Մինչև համապատասխան անձանց ինքնությունը պարզելը ոստիկանությունն իրավունք ունի նրանց բերման ենթարկելու։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը իրենից ներկայացնում է վարչական իրավախախտում, դա չի նշանակում, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք նաև պետք է ազատվեն վարչական իրավախախտումներից»,- ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։