|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում դատական մարմինները պահանջում են դադարեցնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:
Ըստ «Ակօս»-ի՝ խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, իսկ ԺՀԿ-ի պատգամավորների թվում են Օզգյուր Օզելը, Ֆիքրի Սաղլարնը, Էլիֆ Դողան Թուրքմենը, Բարըշ Յարքադաշը:
«Ակօս»-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ:
Պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը մեջլիսի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով: Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ ձայնով:
Հիշեցնենք, որ այս պահին Թուրքիայում բանտարկված է 10 պատգամավոր, որոնց թվում՝ ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորություններն արդեն դադարեցվել են: