Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին արդեն քաղաքացիներն ինքնաբուխ կերպով են միանում:
Այս պահին Մանկավարժական համալսարանի դիմաց՝ Խանջյան փողոցի գետնանցումի հարակից տարածքը քաղաքացիները փակել են իրենց մեքենաներով ու միացել անհնազանդության ակցիաներին:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես՝ փակվել էին Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները՝ մինչև ժամը 14։00-ն, իսկ ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։