Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգության՝ այսօր ևս շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները Շենգավիթ վարչական շրջանում ինքնակազմակերպվել և փողոց են փակել:
«Այս ակցիան որևէ կապ չունի ո՛չ «Հայաստանի» ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ։ Այս ակցիան մենք ենք կազմակերպել։ Մենք դեմ ենք այս իշխանություններին, դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։ Ովքեր դեմ են այս ակցիաներին, իրենք կողմ են, որ մեր երկիրը հանձնեն ադրբեջանցիներին: Մեր ակցիայի նպատակն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»,-ասաց ճանապարհ փակած քաղաքացիներից մեկը։