Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում տեղի ունեցող անհնազանդության այս ակցիաները գոյության պայքարի համար են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
«Սա լինել–չլինելու հարց է, դրա համար եմ ասում, որ մեկ օրինակ բերեք, ներքին, արտաքին քաղաքականության մեջ հաջողության, բացի կորստից, ողբերգությունից, տարածքներ կորցնելուց ուրիշ ոչ մի բանով աչքի չի ընկել։ Էս չորս տարվա մեջ էդ մարդը, որը թառել է էդ աթոռին, որկրամոլությամբ է զբաղված»,- նշեց Տիգրան Ներսիսյանը:
Ներսիսյանի խոսքով՝ հասարակությունն իր գործողություններով պետք է հաջողի, որովհետեւ, ըստ նրա, այս պայքարը նոր թափ է առնում. «Պարզապես ես զարմանում եմ , ախր, ինքը շատ վաղուց պետք է հեռանար, ինչպես նաեւ իր թայֆան։ Թող մեկ դրական օրինակ բերեն, որն ասոցացվում է էդ մարդու հետ, վարչապետի աթոռին նստած անձնավորությունը ասոցացվում է մահվան հետ, այսինքն՝ իր ձայնը, խոսքը, տեսքը, ներկայությունն ասոցցավում է հայ ողբերգության հետ։ Ոստիկանական պատերը որ շարում է, էդ ինչ պատերն են, ում է փրկել դա, պատմություն թող կարդա, ոչ մի պատ չի փրկի դրան»։
Անդրադառնալով իշխանության կողմից խաղաղության օրակարգի մասին հայտարարություններին՝ Տիգրան Ներսիսյանն ասաց.
«Մենք ապրում ենք երկու չարաբաստիկ «հարեւանների» հետ, որոնց հետ սուտ օրակարգ է մեյդան գցել, խաղաղության օրակարգ, ամեն ինչը իրենց շահերից ելնելով են անում, իսկ այս իշխանություններն էլ հետները սիրաբանությամբ են զբաղված։ Դու ո՞վ ես, որ ինչ–որ թուղթ ստորագրես, որով հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պահանջներից թուրքերից։ Դու կամ քո թայֆան խումբն ովքեր եք, որ էդպիսի ճակատագրական, բեկումնային, գոյապայքարի հարցեր են լուծում։ Հայ մարդը, որը իր ոգով, էությամբ, նկարագրով հայ է եւ մտածում է իր երկրի մասին, այդպիսի հայը անտարբեր չի կարող լինել էս ամեն ինչի նկատմամբ»։
Աղբյուրը՝ NEWS.am