Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ամերիկացի ծրագրավորող Ջեսի Անդերսոնը գործնականորեն ստուգել է այն պնդումը, թե կապիկները, պատահականորեն սեղմելով գրամեքենայի ստեղները, կարող են վաղ թե ուշ Շեքսպիրի որեւէ տեքստ հավաքել: Այդ վարկածը հայտնի է որպես «Անվերջ կապիկների թեորեմ»:
Հավանականության տեսությամբ` շեքսպիրյան տեքստի առաջին 20 տառերը ճիշտ հավաքելու շանսը 19 928 148 895 209 409 152 340 197 376-ից մեկն է:
Խնդիրը լուծելու համար Անդերսոնը գործի է դրել «վիրտուալ կապիկի»` ծրագիր, որը տալիս է անգլերեն այբուբենի տառերի պատահական հերթականություն, յուրաքանչյուրում` 9 տառ: Եթե Շեքսպիրի տեքստում նման հերթականություն հանդիպում է, այն պահպանվում է, եթե ոչ` ջնջվում: Բացարկներն ու կետադրական նշաններն անտեսվում են:
Նախագիծը մեկնարկել էր օգոստոսի 21-ին, իսկ սեպտեմբերի 23-ին Անդերսոնն արդեն իր բլոգում գրել է, որ իր «վիրտուալ կապիկին» հաջողվել է հավաքել Շեքսպիրի «Բողոք սիրեցյալին» պոեմը:
Ի դեպ, 2003-ին Անգլիայի կենդանաբանական այգիներից մեկում նույնպես փորձել էին ապացուցել այդ վարկածը: Վեց մակակների վանդակում տեղադրել էին համակարգչին միացված ստեղնաշար: Կապիկները հավաքել էին անիմաստ ու անկապ տեքստի 5 էջ եւ մեկ ամիս անց կոտրել ստեղնաշարը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։