Մի քանի օր առաջ գնացել էինք Արցախ:
Եթե ուզում ես շարունակել մնալ վարդագույն ակնոցներով, շարունակությունը մի կարդա։
Սկսենք այն փաստից, որ Արցախը ոչ թե հանձնելու են, այլ այն արդեն հանձնված է։
Այո՛, հանձնված է ու հիմա հերթով ցույց կտամ, թե ինչու՞ եմ այսպես ասում։
1. Հայաստանն արդեն մի քանի ամիս է, որ դադարել է ֆինանսական աջակցությունը։
Ու հեռուստացույցի լոլոները թող ձեզ չխաբեն, գումար չի գնում։
2. Զորք չի գնում, շուտով վերջին զորակոչը կվերադառնա, փաստացի Արցախի ամբողջ սահմանը կմնա տեղական ուժերի վրա, որն էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով բնակչության քանակը։
3.Զենք չի գնում։ Մատակարարման հետ լրջագույն խնդիրներ կան, այսինքն, Հայաստանի ՊՆ-ն ձեռքերը լվացել է, ու արցախահայությունը հայթայթում է ինչ կարող է, ոնց կարող է ու որտեղից կարող է։
4. Բնագիծ։
Բնագիծ ասվածը շատ ճոխ արտահայտություն է, չկան ո՛չ պաշտպանական գծեր, ո՛չ կահավորված դիրքեր, ո՛չ էլ մարդաքանակ, որ դա ստեղծի։
Փաստացի հարյուրավոր կիլոմետրեր սահմաններ անպաշտպան են ։
Օրինակ, եթե Աղդամից ազերիները սկսեն շարժվել դեպի Ստեփանակերտ, ապա, ռուսներից զատ, նրանց կդիմավորի անցակետ Ասկերանից հետո, որտեղ երկու ոստիկան են։ Նշված անցակետը ուղիղ ազերական դիրքի տեսողության դաշտում է։
Ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ, երբ Խրամորթից դուրս եկանք, մի պահ շեղվել էինք ճանապարից և գրեթե Աղդամի շրջան մտել, և ոչ ոք չկար, որ հասկանայինք, թե որտեղ ենք։
Նրանց հետ առաջին հանդիպումը եղավ Բերձորի շրջանում՝ Սյունիքի մարզը լքելուց մոտ 15 րոպե հետո։
Իսկ վերջին անցակետն արդեն Շուշիից հետո էր։
Փաստացի, հայ տեսնում ես միայն Սյունիքը լքելուց և Ստեփանակերտ մտնելուց։
Խաղաղապահներին շա՜տ պայմանական կարելի է կոչել խաղաղապահ, քանի որ մինչև ատամները զինված զորք է՝ իր տեխնիկայով, կահավորված դիրքերով և մատակարարմամբ։
Արցախի զորախումբը +Սյունիքի զորախումբը դա մեկ ռազմական միավոր է՝ ընդհանուր պաշտպանական տրամաբանությամբ, զենքեր՝ ուղղված դեպի ազերիները և՛ Նախիջևանում և՛ Արցախում։
Երբ մոտենում են, մի մասը փորձում է հայերեն խոսել՝ ասելով "Барев Дзес".
Ստուգումը զուտ պայմանական է և, իրականում, խորացված մեքենայի ստուգում չկա։
Վերջին կետում՝ Խրամորթ գյուղում, գյուղացիների կողքին, որոնք ինչ- որ գործ էին անում, դաշտում կանգնած էր մեկ խաղաղապահ, որը հսկում էր իրենց անվտանգությունը, քանի որ իրենցից մինչև թուրքերը մի քանի հարյուր մետր էր ու ոչ մի բնագիծ չկար։
Քաղաքն ապրում է բնականուն կյանքով, երեխաները դպրոց են գնում, մարդիկ՝ աշխատանքի։ Ամեն ինչ կարծես կարգին է, բայց փոքր դետալներին պետք է նայել։
Օրինակ, բեռնախցիկում պահվող 《ավտոմատ+զրահապաշտպան բաճկոն》 կոմպլեկտին։
Կամ մարդու կողքը կախած ատրճանակին։
Մեկ- մեկ դեպի հեռու թեքվող անհանգիստ հայացքներին։
Մարդիկ, որոնք փաստացիորեն գտնվում են այնպիսի ճնշման մեջ, որ երևանցուն դժվար է պատկերացնել։
Մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, լեռնային կղզու վրա տեղակայված, ամբողջովին շրջապատված վայրենի թուրքերով, գրեթե բոլորի կողմից լքված մարդիկ են, բայց չեն էլ պատրաստվում հանձնվել։
Մի քանի անգամ լսեցի այս արտահայտությունները,
"Մին տասին թակենք նոր գնանք։"
"Այսպես կարող էին միայն հայերը , այսքանից հետո ցանկություն չունեն հեռանալու ու լքելու տարածքը"
Ամեն Արցախ գնալուց քանդվում են ու քանդվում "քոռի ու ղժղժի" թիմերի կողմից արմատացրած բացասկան կարծրատիպերը արցախցիների մասին։
Արցախը Մեծ Հայքի մի մասն է, իսկ արցախցին հայ, ինչպես շիրակցին, արմավիրցին։
Մեր մեջ տարբերություն դնելը դա հակահայ և թրքամետ ամենամեծ հանցանքներից մեկն եմ համարում։
Քանի որ Արցախից դուրս հայությունը կոնկրետ քնած է և չի պատկերացնում, թե ինչ է կատարվում, հայության վրա էլ իրականում հույս դնել պետք չի։
Հայությունը դեռ մտածում է, որ նույն Արցախն է, ուղղակի փոքրացել է մի քիչ։
Մաքսիմում ինչ կարող են անել դա ֆբ-ում Արցախի մասին պոստ գրելը։
Հայաստանի վրա, որպես պետություն, ևս հույս դնելու ոչ մի նախապայման չկա հիմա։
Տվյալ պահին շատ բան կախված է գեոպոլիտիկ անցուդարձից։
Քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինայում կռվում է նացիստական ռեժիմի դեմ, Ուկրաինայի դաշնակից Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են պահը օգտագործելուն։
Նրանք կոնկրետ դիքավորվում են ու, եթե պատմական շանս լինի, այսինքն, ՌԴ-ն մի փոքր ձախողի, Թուրքերը կանցնեն գրոհի և՛ Արցախում, և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում ու կփորձեն վերցնել այնքան, ինչքան կկարողանան։
Իսկ հետո հետ չեն տա, քանի որ պատմությունը ցույց տվեց, որ վերցրածը հետ չեն տալիս( բացի ղժղժից), նման բան էլ չի եղել։
Եվրոպան, ԱՄՆ ևս Թուրքիայի դաշնակից են, եթե մարդ կա՞ որ դա չգիտի Թուրքիայում կա 30- ից ավելի ՆԱՏՈ-ի ռազմաբազա։
Հայերի այն հատվածին, որ հիմա լացում են խախոլների համար և ՌԴ քրֆում, չեմ էլ ուզում անրադառնալ, կամ հատուկ են անում, կամ առանց հասկանալու, որ տվյալ պահին թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը թուրքական ներխուժումից պահում է միայն այդ մի քանի տասնյակ հազար զորքը, որին իրենք քլնգում են օր ու գիշեր։
Ազերիներին տեսանք Շուշիի մոտ՝ մաքսիմալ լավ զինված ։ Հայացքներով "հագանք" իրար։ Այդ հայացքները հազար բառից արտահայտիչ էին իրականում։
Առանձին ասեմ ազիկների շինարարության մասին։
Հադրութից մինչև Շուշի զուգահեռ ճանապարհ էին կառուցում, թունելներ ու կամուրջներ։ Կռծելով սարերն ու անտառները՝ մասշտաբները գիգանտ էին։ Սարսափելի մասշտաբներով բորենիները մխրճվել են մեր սարերն ու կռծում, հողը պղծում ու ավիրում բնությունը։
Նաև ոչ Բերձորով անցնող ճանապարհ էին սարքում( իրենց փողերով), որ քաղաքը շուտ վերցնեն։
Այդ ճանապարհն օֆիցիալ լինելու է Հայաստան֊Արցախ ճանապարհ, բայց ըստ ազիկների դա հենց այն միջանցք ասվածի մասն է լինելու, դրա համար էլ կպած սարքում են իրենք։
Նաև ասեմ, որ ստուգեցի, հետ գալուց Տիգրանկերտի ասֆալտը և այո այն հատվածը, որ անկլավ է համարվում և "ղժղժը" ուզում է տա, այդ հատվածը կոնկրետ GPS-ի սահմաններով չեն վերանորոգել ու դա դեռ պատերազմից առաջ( սա ևս փաստում է, որ այս արհավիրքը պլանավորված կինո էր)։
Ինչևէ հանգույցալուծումը մոտ է։
Շատ ժամանակ չկա իրականում։
Բոլորիս գլխին կախված է Դոմոկլոսի թուրը, կարևոր չէ մենք դա գիտակցում ենք, թե ոչ։
Ես իմ կողմից ասեմ, որ ես Մեծ Հայքի քաղաքացի եմ և իմ համար էական չէ, թե ոնց և ինչպես կստացվի պահպանել իմ երկրից մնացած այս երկու փոքր կտորները։
Հետաքրքիր փաստ։
Խրամորթ գյուղում թուրքը սարից նայում էր մեզ վրա։
Նունն ել Երասխում էր, թուրքը սարից նայում էր մեր վրա։
Երկու դիրքերն էլ զիջել էին նոյեմբերի 9֊ից հետո։