|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանում տիրող իրավիճակի մասին․ իրավապահների ու վարչապետի անվտանգության ծառայության վարքագծային մոդելը մի բան է ասում՝ Նիկոլը գործողությունների հստակ ծրագիր չունի։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Իշխող վերնախավը հոգեվարքի մեջ է և բարիկադների վրա է նետել թուրքերին վաճառված ոստիկաններին։ Պետքարտուղարության ղեկավարի հետ Հայաստանի արտգործնախարարի երեկվա հանդիպումը Մոսկվային կստիպի վճռական քայլեր ձեռնարկել Փաշինյանի երկդիմի քաղաքականության դեմ։ Երևանում երկու բանից մեկը կլինի՝ կա՛մ վարչապետը պատրաստ է հրաժարական տալ, և այս ամենը դիրքերի հետախուզություն է վերջին ճակատամարտից առաջ, կա՛մ վարչապետն իր ու իր ընտանիքի համար նահանջի ծրագիր է պատրաստում։ Եվ ևս մեկ տարօրինակություն՝ իշխանական ամբողջ քարոզչությունն ուղղված է Քոչարյանի և դաշնակցականների դեմ»,- գրել է նա։