կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 14:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուճապահար ռեժիմը, գտնվելով հոգեվարքի մեջ, Արմավիրում ՀՅԴ-ականների հետապնդումներ է սկսել և ուզում է քաղաքացիական բախումներ հրահրել․ Արծվիկ Մինասյան

Արցախյան 3 պատերազմների մասնակից դաշնակցական գործիչներ՝ ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին եւ ՄԿ անդամ Ալեքսան Ալեքսանյանին երեկ կալանավորել են, այսօր շարունակում են խուզարկությունները ՀՅԴ Արմավիրի գրասենյակներում ու անհատ գործիչների բնակարաններում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ առավոտից զանգվածային խուզարկություններ են իրականացնում տասնյակ դաշնակցականների բնակարաններում, ՀՅԴ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Էջիածին քաղաքի և Բաղրամյանի գրասենյակներում, տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան՝ նախնական տեղեկություններով՝ ևս 5օ-ից ավելի ավելի մարդկանց ուզում են բերման ենթարկել։

«Սա վկայում է, որ այստեղ չկա իրավունք, չկա օրենք, կա խուճապահար ռեժիմի ցուցաբերած վարքագիծ։ Այնքան ակնհայտ է, որ այս խուժան իշխանությունը՝ իրավունք, օրենք չհարգող իշխանությունը, անցել է տոտալ հարձակման՝ օգտագործելով իրավապահ ողջ համակարգը»,-հայտարարեց նա։

Իշխանությունը, գտնվելով հոգեվարքի մեջ, ասաց նա, փորձում է սրանով կասեցնել այն պայքարը, որ սկսված է՝ ընդդեմ Արցախի թուրքացման և Հայաստանի հայաթափման։

«Զուհագեռաբար Գյումրիում կատարվողը ցույց է տալիս, որ իշխանությունը գործադրել է քաղաքացիական բախումներ հրահրելու իր ազգակործան սցենարը։ Այս բոլորն առիթ է տալիս մտածելու, որ մենք արդեն գործ ունենք թուրք-ադրբեջանական ռեժիմը սպասարկող, Հայաստանը ոչնչացնելու գործողություն սկսած իշխանությունների հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի եւ ՄԿ անդամ Ալեքսան Ալեքսանյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատաքննությունը: Դատարանը 2 ամսով կալանավորեց Ա. Մխիթարյանին եւ Ա. Ալեքսանյանին: ՀՀ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ մարզային գրասենյակներում: ՀՅ Դաշնակցության Էջմիածնի կոմիտեության գրասենյակից Ոստիկանությունն  առգրավեց  համակարգիչը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն տարածեց՝ դատապարտելով այս գործողությունները։

Աննա Բալյան

Տե՛ս նաեւ

Բերման են ենթարկվել Արմավիրի մեր ընկերները, խուզարկվել է ՀՅԴ գրասենյակը. ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունը

Ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամը

Մանրամասն՝ տեսանյութում․