կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 11:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զառանցող եւ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ․ Վահե Հակոբյան

Այս զառանցող եւ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ։ Ի՞նչ բերեց «Հայաստան» դաշինքը մեր ազգին։ Մեր ազգն ինքնամաքրվում է։ Ձեւավորվում է նոր հասարակական զանգված, հարյուրհազարավոր մարդիկ մեր հետեւից գալիս են։ Այսօր ամոթ է չսատարել եւ չլինել Ռոբերտ Քոչարյանի կողքին․ արթիկցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

 Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի ապացույցը երեկ Սյունիքում իշխանության ղեկավարի հիստերիան էր։ 

«Մենք գալիս ենք եւ հստակ մեզ հետ բերում ենք այն մարդկանց, որոնք ունակ են աշխատել եւ ստեղծել հանուն հայրենիքի։ Եվ եթե մենք ուզում ենք՝ մեր սերունդները ապրեն Հայաստանում, ամսի 20-ին՝ համար 24։ 24-ը ճիշտն է»,-Արթիկում հայտարարեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում