կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 14:44
Հասարակություն

Սայաթ-Նովա 10-ի սեփականատերը հանդես է եկել բաց նամակով

Սայաթ-Նովա 10-ի սեփականատերը հանդես է եկել բաց նամակով

Ուշադրությամբ    ծանոթացանք   Սայաթ-Նովա  փողոցի  հարակից   տարածքում   ընթացող   շինարա­րության   վերաբերյալ   Ձեր   հրապարակային    ելույթներին   և   հնչեցված կարծիքներին:   Լարկո-Գրուպ    ընկերության    հիմնադրի   բաց   նամակում  առիթ  ունեցել   էնք   տարակուսանք   հայտնել   մեր   Հայաստան   երկրի   քաղաքա­ցիների   իբր   օրինական շահերի   պաշտպանության  վերաբերյալ   մոդայիկ   դարձած,   իրականու­թ­յան   հետ  կապ չունեցող   և   սեփական   հեղինակությունն   ամրապնդող   առանձին   հասարա­կա­կան-քաղաքական   հոսանքների,   «նախաձեռնությունների»   և   անհատների հայտարարությունների   վերաբերյալ:  Ցավով   արձանագրում  ենք,  որ  սրան  գումարվել  է  նաև  Սարկավագի  պատվելի  կոչումը:  Կարծում   ենք  որ  այդ  անունը   կրող  մարդը աշխարհիկ    գործունեության   մեջ   մասնակցելու   որեվե  բարոյական   իրավունք  չունի :  Բողոքներով   և  անհիմն   վատաբանելով  արտերկրում   քաղաքական   ապաստան   հայցելու   համար   «բարոյական  հիմքեր»  ստեղծելը   կարծում  ենք  արդեն   բարոյական   չէ   և այդ ընթացքին  ստորագրահավաքի   միջոցով  արվեստի  մեր  սիրված  որոշ գործիչների   մասնակից   դարձնելը   նույնպես :

 

Հարգելի   սարկավագ   Մանուկյան,   մենք  հասկանում   եմ   Ձեզ  որ «չեք ուզում   սարքովի   գնալ   որոշ   մարդկանց   նման  հանձնվել ճամբարներին,   այլ   ուզում եք   բարոյական  գնալ»  կարծում  ենք  գնալը   բարոյական   կամ  ոչ   բարոյական   չի  լինում ,  պարզապես     պատրվակ  փնտրողը   այն  կգտնի  և  երեվի  թէ  դուք  գտել  եք  Ձեզ  համար  բավարար հիմնավորում    դա   յուրովի   անելու:  

 

«Լարկո-Գրուպ»  ընկերության   հիմնադիր  սփյուրքահայ   Աբել  Հախվերդյանը,   որը   բնակվում    է  ԱՄՆ  ում  ու ԱՄՆ  ի- քաղաքաց ի  է  ,  և «ոչ  սարքովի» ,   անձամբ  ծանոթ   է  և  հաճախ   օգնության  ձեռք  է  մեկնում   անգամ   Ձեզ  նման   մարդկանց,   որովհետև   գիտի  ցավել  և հասկանալ,   սովորել  է   նաև   մեծարել   և   ներել՝   քրիստոնեական   կարևոր    պատգամի    համաձայն:    Կարծում   ենք   արտերկրում «տաքուկ»   տեղ   գտնելու   հիմնավորումներին    և   լեգենդներին   ավելացող    սույն   օրինակը   շատ   յուրահատուկ   կլինի,   առավել   ևս,  երբ   դուք   պայքարում   եք   Սփյուռքի   ներկայացուցչի    ներդրումային ծրագրի   դեմ   և  դա   էլ  այն   պարագայում,   երբ   Ձեզ   քաջ   հայտնի   է,  որ Երևանի   քաղաքապետարանը,   ՀՀ   քաղաքաշինության նախարարությունը   և   արտակարգ   իրավիճակների   նախարարությունը բազմիցս   վերահաստատել   են   «Լարկո գրուպ»   ընկերության   կողմից իրականացվող   շինարարության   օրինականությունը:   Այս   կապակցութ­յամբ   ուզում   ենք   շնորհակալություն   հայտնել   Ձեզ,   քանզի    ապաստան հայցելու    մասին  վերոնշյալ  ելույթներից  հետո մեր  այն  համոզմունքը,  որ  մեր  երկիրը   իսկապես  սիրող  մարդկանց   կարիք  ունի,  որ կարողանալու   են   շունչ   տալ   իրենց    ներդրումային նախաձեռնություններին՝   չվհատվելով    չարակամությունից, խաբեությունից   ու   քաղաքացիական    հասարակության   ձևավորման անցումային   շրջանից,   բազմապատկվել   է:

 

Միաժամանակ,   խնդրում   ենք  Ձեզ,   դադարեք   հայտարարել,   որ Սայաթ-Նովա   փողոցի   հարևանությամբ   ընթացող շինարարության արդյունքում   Ձեզ,   այդ   հասցերի  հետ   կապ   չունեցող   և   մեկ   փողոց հեռու՝  Թումանյան  փողոցի  վրա,  գտնվող   շենքի   բնակչին   «կտրում   են հող   ու  ջրից»:   Դա   ոչ   միայն   աղերս   չունի   մեր   փառավոր քրիստոնեական    արժեքների   հետ,    այլ,   անտրամաբա­նա­կան    լինելով՝ վստահ   եմ,   քմծիծաղով   կընդունվի    անգամ    Ձեր   կողմից    ընտրված քաղաքական    ապաստանի     հավակնորդ   երկրների    դեսպանատների կողմից:   Մենք   մեր   բոլորիս    սրտերում   ապրող   ազգագրական   երգն   ու    պարը    այսկերպ   չի   որ   պետք   է    արտահանենք   և հանրահռչակենք:   Խնդրում   եմ   Ձեզ,  դադարեք   մոլորյալ    լինել  և մոլորեցնել …

 

Հարգանքով՝    «Լարկո գրուպ» ընկերության  տնօրեն`   Գագիկ  Հախվերդյան