Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ երկու ամիս առաջ Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց շենքի բակում նախատեսվող շինարարության դեմ: Կառուցապատող ընկերությունը՝ «Լարկո Գրուպը», գնել է Սայաթ-Նովա 10 շենքին պատկանող` 80 ք/մ մակերեսով կաթսայատունը, որն առանց բնակիչներին տեղյակ պահելու է վաճառվել, ինչպես նաեւ հարեւան ավտոտնակը՝ 30 ք/մ մակերեսով:
Կառուցապատողը 110 ք/մ-ի փոխարեն ցանկանում է 230 ք/մ մակերեսի վրա շինարարություն սկսել՝ կառուցելով 6 հարկանի շենք:
Բնակիչները դժգոհեցին, որ շենքի կառուցումից հետո իրենք կզրկվեն արևի լույսից, բակում շարժվելու տեղ չի լինի: Բողոքի շնորհիվ, ի վերջո, շենքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց: Սակայն պարզվում է` կառուցապատող ընկերությունն այս ընթացքում տարբեր միջոցներով ճնշումներ է գործադրում բնակիչների վրա` փորձելով, այնուամենայնիվ, հասնել իր նպատակին: Բնակիչները պատմում են, որ իրենց հասցեին տարաբնույթ սպառնալիքներ են հնչում:
Իսկ թե ի՞նչ սպառնալիքներ, yerkir.am-ի տեսանյութում պատմում է բնակիչը: