Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, «Ազատության» հրապարակում է, միացել է 44-օրյա պատերազմում կռված երիտասարդներին, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է պահանջում զոհվածի մայրը, խոսքն ուղղում է ուսանողությանը․ «2018թ. ապրիլին ուսանողությունն ա բերել էս աղբին, ոնց բերել եք, եկեք՝ ձեր աղբը տարեք, թափեք: Աղբը հրապարակում չի մնում, ժողովուրդն ավլել է, եկեք՝ ձեր աղբը տարեք: Իմանալով, թե ինչ ա կատարվում, մի կտոր հացի գերին են։ 21-րդ դարն է էջմիածինցին չգիտի՝ Արցախը մե՞րն է, թե՞ Ադրբեջանինը, խայտառակությո՛ւն»:
Արցախի հերոսի մայրը շեշտում է՝ անսպասելի չէ, որ մի օր արթնանանք, տեսնենք ադրբեջանցի ենք: «Մի ճիվաղ մեզ ղեկավարում ա, ու մենք տանում ենք այդ այլանդակին»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լ․Ս․