կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 16:50
Մշակույթ

Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Մունիցիպալիտետի գյուղական ակումբների պարի համույթների  սաները, պարուսույցների եւ տեղական իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոքրիկ քայլերթ կատարեցին Ախալքալաքի կենտրոնական այգու շուրջը, այնուհետեւ Ախալքալաքի մշակույթի տանը կազմակերպված միջոցառման ընթացքում պարողները հանդես եկան իրենց համարներով։

May be an image of 7 people and people standing

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը,  Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և շրջանային ժողովի այլ աշխատակիցներ։

Տոնական օրվա ընթացքում համույթները հանդես եկան հայկական և վրացական պարերի կատարմամբ։ «Պարը հոգու թռիչք է, պարի միջոցով մեր ասելիք ավելի արտահայտիչ է դառնում։ Մենք ոչ միայն պարում ենք մարմնով այլ նաև ամբողջ հոգով և այն էներգիան, որը մենք ներդնում ենք պարի մեջ փորձում ենք փոխանցել հանդիսատեսին։ Անչափ պատասխանատու աշխատանք է դասավանդել ազգագրական պար, քանի որ այն  առաջին հերթին պատմություն է՝ ազգի պատմություն։

Շնորհավորում եմ պարարվեստի ներկայացուցիչներին եւ մաղթում հաջող գործունեություն» ,֊ նշեց պարուսույց Ռադիկ Եզոյանը։

May be an image of 5 people, people standing and indoor

Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն աշուղ Ալիք Ջավախքը այս միջոցառման կազմակերպիչն է եւ ուրախությամբ է նշում, որ համավարակից հետո կարողացել են հավաքել գյուղերի համույթներին. «Գրեթե 700 պարող այսօր ելույթ ունեցավ, շնորհակալ եմ բոլոր պարուսույցներին քրտնաջան աշխատանքի համար, այն ինչի ականատեսն եղանք այսօր մեծ տոն է, իսկ առաջիկայում  ավելի մեծ տոն  է սպասվում՝ «Ջավախքի գարուն» փառատոնը։

Այս օրը համարում եմ կայացած եւ շնորհավորում եմ բոլոր պարողներին եւ պարուսույցներին»,֊մեզ հետ զրույցում նշում է Ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը։

May be an image of 8 people, people standing and indoor

Միջոցառման ավարտին պարային համույթների ղեկավարները պարգևատրվեցին վկայականներով։

May be an image of 10 people, people standing and indoor

Նշենք՝ այս տոնը նախաձեռնվել է 1982 թվականին պարի Միջազգային խորհրդի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Եւվ ամեն տարի ապրիլի 29֊ը մեծ շուքով է տոնում պարարվեստի աշխարհը։

May be an image of 10 people, people standing and indoor

Հիմնադիրների մտահղացմամբ, պարի Միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները, առիթ դառնալ մեծարման այս արվեստի ձևերը, նրա կարողությունը հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային և էթնիկ սահմանները, հնարավորություն է միավորել մարդկանց ՝ հանուն խաղաղության և բարեկամության, որը թույլ է տալիս նրանց խոսել նույն լեզվով՜ պարի լեզվով։

May be an image of 18 people, people standing and indoor

Աղբյուրը՝ akhaltskha.net