Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Մեզ մոտ ընտանիքն ամենակարեւոր կառույցն է, ինչը խանգարում է կնոջ կարիերային. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա հավաստմամբ` «Սփյուռ»-ում գրանցված 1195 կազմակերպություններից 91-են կանայք ղեկավարում:Ադիբեկյանը նշեց նաեւ, որ, ըստ հարցումների, տղամարդկանց մեծամասնությւոնը օգնում է կանանց տան գործերում, բայց ամաչում է այդ մասին բարձրաձայնել: «Կանայք եւ տղամարդիկ դավաճանում են իրենց կողակցին եւ սիրեկան-սիրուհու հետ անում են այն, ինչ ամաչում են անել կողակցի հետ»,- ասաց սոցիոլոգը: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ երջանիկ են այն ընտանիքները, որտեղ պահպանված են ազգային ավանդույթները: Նրա խոսքերով` պետք չէ խոսել կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին, քանի որ բնությունն արդեն մեզ անհավասար է ստեղծել: «Ես չեմ տեսնում կին նախագահ, նույնն է, թե տղամարդը երեխա ունենա»,- ասաց Գինոսյանը: Նա նաեւ հավաստեց, որ համերգներից հետո շատ են եղել դեպքեր, որ հանդիսատեսը գա եւ հարցնի, թե որտեղի՞ց են այդքան գեղեցիկ տղաներ գտել: «Պատճառը էներգետիկ դաշտն է, որձ պարը»,- պարզաբանեց Գագիկ Գինոսյանը: