Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քայլերթին մասնակցում եմ՝ զոհվածների ընտանիքներին կոչ անելով, որ միանան այս երթին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Տիգրանաշենից մեկնարկած «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներից մեկը։
Նա Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչ Արման Խուդոյանն է, ով Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել մոտենալ 44-օրյա պատերազմում զոհված իր հարազատի շիրմին։
«Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի աթոռը զբաղեցրած այդ անձնավորությանը չեմ թողնում մոտենալ իմ հարազատի շիրմին, որովհետև ինքը չունի դրա իրավունքը, ես անձամբ իրեն ասացի՝ երևի ինքը գիտակցեց, լուռ հեռացավ, որովհետև երկրորդ անգամ փորձեց մոտենալ՝ նորեն մերժեցի իրեն։ Ես ճիշտ չեմ գտել նրա մոտենալը, որովհետև իմ բարեկամի և մնացած մեր քաջ հայորդիների զոհվելու պատճառը Նիկոլն է»,-ասաց Արման Խուդոյանը։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանի 4 կողմերից քաղաքացիները երթերով կգան Երևան, որտեղ մայիսի 1-ին կկազմակերպվի մեծ հանրահավաք։ Երեկ քայլերթի մի ուղղությունը մեկնարկեց Իջևանից, այսօր՝ երկրորդը Տիգրանաշենից։
Մանրամասն՝ տեսանյութում․