|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ, և նախատեսվում է նաև Բաքվում շփումներ ունենալ ԱԳՆ-ի միջոցով՝ այս շաբաթվա վերջին« ըստ ՏԱՍՍ-ի` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ` տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղ պայմանագրերի համաձայնեցման գործընթացի մեկնարկը։
«Ապրիլի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա այս շաբաթվա վերջին Բաքվում ծրագրվում են շփումներ ԱԳՆ-ի միջոցով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական կողմը նշում է Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը՝ շարժվել միմյանց հանդիման: