կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 15:00
Տարածաշրջան

Բաքուն պատրաստ է եռակողմ համագործակցության Թբիլիսիի և Երևանի հետ. Իլհամ Ալիև

Բաքուն պատրաստ է եռակողմ համագործակցության Թբիլիսիի և Երևանի հետ. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։  Ըստ Ալիևի՝ երկրները ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ, այն է՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան, հատկապես՝ հետհակամարտային շրջանում, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

Երկրի ղեկավարն ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։