Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։
Նրա խոսքով՝ այս հռչակագրի հենց անվանումն արդեն շատ բան է ասում՝ երկկողմ հարաբերություններն անվանում է այնպես, ինչպես եղել են երկար տարիներ։ Ըստ Ալիևի՝ հռչակագիրն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Նա ասել է, որ այս պահին մի շարք փաստաթղթեր են մշակվում, ներառյալ՝ 8 ճանապարհային քարտեզներ, որոնք կամրապնդեն հռչակագիրը տարբեր ճակատներում:
Ալիևը նշել է, որ Հռչակագրի ստորագրման օրը Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը չի ազդում Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների վրա:
«Հռչակագրի տեքստը պատրաստ էր մի քանի ամիս առաջ։ Պարզապես անհրաժեշտ էր նախագահների անձնական հանդիպում՝ հաշվի առնելով համաճարակի սահմանափակումներն ու ժամանակացույցերը։ Ամսաթիվն առաջարկել է ռուսական կողմը՝ ստորագրման օրվանից 20 օր առաջ, մենք ընդունել ենք։ Եվ ես նույնիսկ չեմ դիտարկել այս ամսաթիվը շտկելու հնարավորությունը»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, որ ընդհանուր շահերի, պրագմատիզմի և նմանության հիման վրա ձևավորվում է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության փաստացի և եռակողմ ձևաչափ։