կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 15:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը հասարակությանը տրամադրում է թուրքերի հետ սիլի-բիլի անելու․ շարժման առաջնորդները՝ կորցրածը վերադարձնելու մասին

Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունների ընթացքում՝ Լոռու մարզում, Վանաձորի բնակիչներից մեկը հարցրեց՝ ի՞նչ տրամադրություններ է տիրում բանակի գեներալների և ներքին գործերի սպայակազմի միջավայրում և արդյո՞ք աշխաանք է տարվում նրանց շրջանում շարժման գաղափարները տեղ հասցնելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։ Վանաձորցուն նաև հետքրքրում էր՝ արդյո՞ք մենք իրավունք ունենք ապրիլի 24-ին դուրս գալու և պահանջելու Ցեղասպանության ճանաչում, այն դեպքում, երբ այդքան անտարբեր ենք մեր սահմաններին կատարվածի հանդեպ։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այն պահից, երբ մենք համակերպվենք մեր կորստի հետ, այս ծնկի եկած վիճակը ընդունենք, այդ պահից մենք՝ իբրև պետություն, իբրև ժողովուրդ դատապարտված ենք ոչնչացման։

«Այսօրվա քաղաքական իշխանությունը, տեսել ենք, հայրենիքի մի մասը հանձնելուց հետո արդեն ամենաբարձր մակարդակով հասարակական տրամադրություններ է ստեղծում, փորձում է հասարակությանը տրամադրել թուրքերի հետ սիլի-բիլի անելուն, բարեկամություն անելուն։ Մենք պետք է մերժենք սա, մեր իրավունքների, հայ ժողովրդի պահանջի շուրջ համախմբումը և պայքարը միասին շարունակենք և, այո՛, գալու է ժամանակը՝ մեր կորցրածը վերադարձնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ զինվորականության հսկայական մեծամասնության մոտ շատ բացասական վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչ կատարվեց պատերազմի ժամանակ, բայց իրենց երդումը թույլ չի տալիս դա արտահայտել։

«Մենք շատ բան կորցրինք, բայց ունենք լավ զինվորականություն։ Ոստիկանության սպաները առանձին խոսակցությունների ժամանակ ասում են՝ մենք ձեզ հետ ենք, բայց, երբեմն, այնպես կատաղի են իրենց պահում՝ իմ աչքի առջև երկու աղջկա ծեծեցին, երբ կառավարության շենքը շրջափակել էին։ Ինձ համար անհասկանալի է այդ վայրենությունը։ Բայց Ոստիկանության մեջ շատ կարգին մարդիկ կան և այդ փոփոխությունը կկատարվի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ուշադրություն հրավիրեց, որ Նոր տարվա ամբողջ գիշերը մարդիկ բարձրանում էին Եռաբլուր և վստահություն, որ նույնը կլինի ապրիլի 24-ին։

«Մենք բոլորս իրավունք ունենք և պարտավոր ենք հիշատակելու և՛ Եռաբլուրում պատերազմի մեր զոհվածներին, և՛ Ցեղասպանության զոհերին»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․