կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-24 09:31
Հասարակություն

Ջահերով երթ Ստեփանակերտում

Ջահերով երթ Ստեփանակերտում

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում 1915թ. Հայոց մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ «Զարթն՛իր, լա՛ո…» կարգախոսով ջահերթվ երթ է կազմակերպվել, որը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից:

Նախքան երթի մեկնարկը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է ժամերգություն, որից հետո բազմահազարանոց երթը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի, ԱՀ ԱԺ պատգամավորների, պետնախարար Արտակ Բեգլարյանի և հոգևորականների առաջնորդությամբ շարժվել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երթին միացել են նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը,ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը, գործարար,բարերար Ռուբեն Վարդանյանը և պետական այրեր:

Հուշահամալիրում երթի մասնակիցների անունից կոչ հնչեց համայն հայությանն ու միջազգային հանրությանը, աղոթք հնչեցվեց առ Աստված: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը, ԱՀ պետական կամերային երգչախումբը։

Երթի ընթացքում հնչեցվել են «Ոչ թուրքի հետ ապրելուն», «Արցախը սակարկելի չէ », «Ոչ մի զիջում թուրքերին », «Արդար պահանջ ոչ մի նահանջ» և այլ կոչեր:

aparaj.am