կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 12:32
Քաղաքական

Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության, ընդամենը մի քանի անբեկանելի իրավական հիմքերը․ Գևորգ Դանիելյան

Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության, ընդամենը մի քանի անբեկանելի իրավական հիմքերը․ Գևորգ Դանիելյան
Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության, ընդամենը մի քանի անբեկանելի իրավական հիմքերը
 
1. Թեպետ «Ցեղասպանությունը» որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ամրագրվել է միայն 1948 թ., այն դեռևս դարասկզբին մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով այդ թվում՝ Հաագայի 1907 թ. հոկտեմբերի 18-ի համաձայնագրով, նախատեսվել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
 
2. 1919-20 թթ. թուրքական դատական ատյանները կայացրել են 7 տասնյակը գերազանցող դատական ակտեր, որոնցով հաստատված են համարել «էթնիկական շարժառիթներով հայերին բնաջնջելու» բազում հանցագործությունների դեպքերը և որոնցով ընդհուպ մահապատժի են դատապարտվել կուսակցական և պետական իշխանության պարագլուխները: Վերջիններս հասցրել են փախուստի դիմել, բայց, այնուամեայնիվ, բոլորն էլ անխտիր սպանվել են: Դատական ակտերը երբևէ չեն բեկանվել, մինչդեռ՝ թուրքական իշխանությունները, անտեսելով սեփական դատական ատյանների դատական ակտերը, հերոսացրել են և շարունակում են հերոսացնել այդ հանցագործներին:
 
3. «Ցեղասպանություն» հանցատեսակի բնորոշման համատեքստում Հայոց Եղեռնը, որի հիմքում դրվել է «Հայաստանը առանց հայերի» լոզունգը, դասական օրինակ է իր բոլոր տարրերով հանդերձ

 

Գևորգ Դանիելյան

իրավաբան