կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 10:48
Քաղաքական

Ազատության հրապարակում ենք և տուն չենք գնալու. բողոքի ակցիան շարունակվում է

Արդեն 2-րդ օրն է՝ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է: Մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Հիշեցենք նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցությունը նաև հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։