Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը խեղաթյուրել է իր` որպես կասկածյալի հայտնած տվյալները եւ հարցաքննության արձանագրությունը տպագրել բոլորովին այլ բովանդակությամբ, այնուհետեւ ստիպել է առանց ծանոթանալու ստորագրել այն: Բացի այդ, նույն քննիչը դատական նիստից առաջ Արծրուն Գ.-ին համոզել է գործով վարույթին պաշտպան չներգրավել` խոստանալով կալանքի փոխարեն նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել, սակայն խոստումը չի կատարել, եւ վերջինս կալանավորվել է:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն: