|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մեկ տարի հետո ոստիկաններով նորից լռեցնե՞լ մեզ, մինչեւ ե՞րբ: Գնդակահարե՛ք մեզ, գնդակահարե՛ք բոլորիս ու վերջացրեք. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց զոհված զինծառայողի հարազատը:
Նշենք, որ այսօր անհետ կորած, գերեվարված եւ զոհված զինծառայողների ծնողները, նախ՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայով, ապա՝ Հանրապետության հրապարակի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան փակելով, պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այս իշխանության վերադասը կոմպետենտ անձ չէ, չի կարողանում ղեկավարել, թույլ է, տկար է: Դա բոլորը հասկանում են նրա արարքներից ու սուտ խոսելուց: Ժամանակին լավատեսություն եմ ունեցել, օգնել եմ նրան, բայց մեկ տարի որոշում են մի բան, որը աբսուրդի է հասնում: Պարտությունից հետո պիտի ասեր՝ սխալվել եմ, կներեք, ու հեռանար, բայց հերթական մանիպուլյացիաներով ստում են: Զզվելի է, երբ տեսնում ես այս ամենը: Եթե մտածում են, որ իրենք քաղաքականությամբ հայաթափելու են մեր երկիրը, չի հաջողվելու»,-ասաց զոհվածի հարազատը:
Մանրամասները՝ տեսանյութում