կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 13:26
Քաղաքական

Թշնամին ՀՀ տարածքում է, իսկ ՔՊ-ն արտահերթ է հրավիրում՝ իրենց խնդիրները լուծելու օրակարգով․ Մկրտչյան

Թշնամին ՀՀ տարածքում է, իսկ ՔՊ-ն արտահերթ է հրավիրում՝ իրենց խնդիրները լուծելու օրակարգով․ Մկրտչյան

Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորներները ևս հանդիպել են Մեծ Բրիտանիայից ժամանած պատգամավորների հետ: Այդ հանդիպման ժամանակ սահմանափակված է եղել ընդդիմադիր պատգամավորների թվաքանակը․ մեզ առաջարկվել է մեր միջից ընտրել, թե ով այնտեղ կգտնվի։ Իսկ հիմա Ալեն Սիմոնյանը իրենց հետ գնաց ոչ թե հանդիպման, այլ ճաշի։ Մեզ էլ հրավիրել են իրենց հետ հաց ուտելու, այ, հաց ուտելու պրոցեսին  չենք մասնակցում․ ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Անդրադառնալով հրավիրված արտահերթ նիստին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «ՀՀ-ում ՔՊ-ականները արտահերթ նիստ են հրավիրել այն պայմաններում, երբ կա խախտված տարածքային ամբողջականություն, երբ ՀՀ սուվերեն տարածքում անհասկանալի զորամիավորումներ են՝ թշնամական պետությունից ներխուժած, օրեցօր վատթարանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, և տրամաբանական է, որ ԱԺ-ն ունենա արտահերթ նիստ, բայց թե ի՞նչ օրակարգով․․․ Շատ պարզ օրակարգով՝ իրենց խնդիրները լուծելու․․․»։