Կայֆերը շարունակվում են. Ալենն իր «свита»-յով գնացել է Բալի
ԱԺ նախագահ Ալենն ու մի «մարշրուտկա» ժողովուրդ էլ հետը գնացել են Բալի՝ Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար... Շատ «կարևոր» վեհաժողով է... Շատ անհրաժեշտ է, որ Ալենն ու այդ մասսան հիմա գնային Բալի...
Հիշեցնեմ, որ 44-օրյա խայտառակ պատերազմից հետո Ալենն ու մի քանի քայլիստներ «ստրեսից» դուրս էին գալիս հունական Միկոնոսում...
Հիմա էլ ինչ-որ «կարևոր» միջոցառման պատրվակով դրախտային Բալի է մեկնել...
Հուսանք, հաջորդ կարևոր միջոցառումները կլինեն Մալդիվյան, Բալեարյան, Կանարյան, Բահամյան կղզիներում, Կուբայում, Մայամիում, Մալիբույում, Մոնտե Կառլոյում, Նիսում, Պորտոֆինոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Կուրշավելում...
Հիշեցնեմ, որ մինչ նիկոլականները պետական բյուջեի գումարներով, իբր, պետական շահերից դուրս գալով,բայց իրականում իրենց հաճույքի մասին մտածելով աշխարհով ման են գալիս, Նիկոլ Անհողի իշխանության գալուց հետո մեր պետական պարտքն ավելացել է ևս 2 միլիրադ 450 միլիոն ԱՄՆ դոլարով...
Հետաքրքիր է, եթե այդ վեհաժողովը Բալիում չլիներ, ու ասենք, անցկացվեր Վորկուտայում կան Իգարկայում, Ալենն ու այդ պատվիրակությունը կգնայի՞ն...
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ