Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխարհով մեկ շրջագայել բացառապես բիզնես կարգով ՀՀ ԱԳՆ աշխատակազմը մարտի 10-ին կնքած պայմանագրով «Իմպերիա Թրավլ» ՍՊԸ-ին 5 մլն 654 հազար 636 դրամ է վճարել 6 ավիատոմսի համար, որոնցից մեկը, սակայն, հատուկ է եղել՝ Երևան-Փարիզ-Ժնև-Փարիզ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի ավիատոմս, որը արժեցել է 1 մլն 403 հազար 986 դրամ:
Այս նույն ուղղության էկոնոմ դասի ավիատոմսը 500 հազար դրամով էժան է: Այսինքն՝որպեսզի նախարար Էդվարդ Նալբանդյանը սովորական մահկանացուների պես էկոնոմդասով չճանապարհորդի, դրա համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 500 հազար դրամ պետք է ծախսի: Իհարկե, նման հարց չէր ծագի, եթե նույն Նալբանդյանի և մնացած նախարարների գործունեության արդյունքը չլիներ այն, որ Հայաստանի բնակչության կեսը հայտնվել է աղքատության ճիրաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։