Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առատ ձյան տեղումների պատճառով՝ Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Yerkir.am–ին տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։
Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները:
Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Մխիթարաշեն, Սարուշեն, Փառուխ և և Ռև համայնքների ճանապարհները:
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Զանգեր ճապարհահատվածը:
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն: