կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 16:23
Քաղաքական

Ուկրաինայում հայերը բարդ, եթե ոչ պատանդի իրավիճակում կարող են հայտնվել. դիտարկում

Ուկրաինայում հայերը բարդ, եթե ոչ պատանդի իրավիճակում կարող են հայտնվել. դիտարկում
Ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ռուսական բանակին միանալու բոցաշունչ կոչերի ու մնում եմ զարմացած: Մենք մի ազգ-ժողովուրդ ենք, ճակատագրի բերումով` մասնատված ու բաժանված համայնքների: Մեզանից` երկու միլիոն և ավել` ապրում են Ռուսաստանում: Չորս հարյուր հազար` Ուկրաինայում: Այսօր, հաշվի առնելով Ուկրաինայի ու Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումները, որոնց արդյունքում մենք` գրեթե հակառակ բևեռներում ենք, պիտի յուրաքանչյուրս գիտակցենք, որ պատերազմող Ուկրաինայում հայերը` բարդ, եթե ոչ` պատանդի, իրավիճակում կարող են հայտնվել: Ու՞ր է Ձեր ողջամտությունը: Դուք, մենք` պատերազմելու տեղ ունենք - Արցախն է ու ՀՀ սահմանը: Այստեղ է մեր սրբազան պատերազմի ճակատը: Մի շտապեք: Ռուս-ուկրաինական բախումը դեռևս արձագանքելու է մեր տանը: Մի արագացրեք այդ պրոցեսը: Մի գովազդեք Ձեզ օտարի ցավի պաստառին: Ձեր աչքի առջև թուրքը օր օրի վրա առաջ է գալիս, իսկ Դուք մեկնու՞մ եք Դոնեցկ ու Լուգանսկ ազատագրելու: Չասեմ` ամոթ է, որպեսզի Ձեր ուսադիրները չվիրավորեմ, բայց Դուք Հայաստանում եք պետք: Իսկ, եթե ոչ, եթե արդեն որոշել եք ու առանց այդ պատերազմի չեք կարող քնել անգամ, ապա, դա արեք առանց գովազդի, առանց լուսանկարվելու, սուսուփուս, ու, չզարմանաք, երբ մյուս կողմից Ձեզ նման հայեր լինեն, հաճախ` բարեկամներ:
 
Մի՞թե սա նորմալ է:
Դավիթ Վանյան
Լուս-ը` Andranik Keshishyan