Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում մեկնարկեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած՝ «Հանրային քաղաքականության լսարան» քաղաքական ուսումնառության ծրագիրը՝ հայտնում է Yerkir.am-ը։ Դասախոսությունների շարքը բացեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Ազգային շահը և քաղաքականության ռազմավարական պլանավորման հիմնահարցը ՀՀ օրինակով» թեմայով։
Նա նախ ներկայացրեց, թե ինչ է նշանակում «ազգային շահ»։
Լայն կտրվածքով, ասաց քաղաքագետը, դա այն կազմող անհատների, սոցիալական շերտերի, նաև Սփյոռքի գաղթօջախների՝ պետության բնույթից և հիմնարար պահանջմունքներից ածանցվող ամբողջություն է, որը կրում է տարբեր ազդեցություններ, և դա իրացվում է հետևողական նպատակային գործողությունների միջոցով։
Քաղաքական կուսակցությունների ծրագրերը ազգային շահերի իրենց պատերացումն է։
Ալեն Ղևոնդյանը նաև նկարագրեց ազգային շահերի մոտեցումները։
Ռեալիստական մոտեցումը ամեն ինչ կապում է մարդու հետ՝ ասաց նա․ ուժի շրջանակում ձևակերպում է շահեր և փորձում է իրականացնել։
Լիբերալ մոտեցման հետևորդների համար ազգային շահը հանրային շահի հետ է ասոցացվում՝ նշեց նա․ լիբերալները կարծում են, որ միջազգային հարաբերությունների համակարգում ամենակարևորը ինստիտուտներն են՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, որոնք պետք է ապահովեն ինչ-որ վիճակ։
Քաղաքագետը նաև ներկայացրեց այն սկզբունքները, որոնց միջոցով այս մոտեցումներն իրականացվում են։
Ռեալ պոլիտիկի սկզբունքն, օրինակ, սահմանում է, որ դաշնակցությունը՝ դաշնակցություն, բայց շահերը՝ շահեր․ քաղաքականության հիմքում ընկած են շահերը, շահի ընկալումը օգտակարության գիտակցումն է։
«Այս տեսանկյունից պետությունը պետք է պատրաստվի պատերազմի հանուն խաղաղության։ Խաղաղությունը ռեալ պոլիտիկի տեսանկյունից երբեք չեն նվիրում՝ ձեռք են բերում, հասնում են դրան ուժերի բալանսի պարագայում։ Հիմա մենք այս իրավիճակում ենք։ Միայն ուժն է զսպում, որ այս կամ այն պետությունը չհարձակվի քեզ վրա։ Ինչո՞ւ 2020-ին տեղի ունեցավ պատերազմը․ հակառակորդը գտավ հարմար պահ։ ԱՆձնական հարաբերություներում էլ է այդպես․ մարդիկ ձեզ ֆիզիկական բռնության չեն ենթարկում, երբ ենթադրում են, որ կարող եք շատ սուր պատասխան տալ, որից իրենք կարող են խեղվել»,-ասաց Ալեն Ղևոնդյանը։
«Ազգ» հասկացությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ այն պարունակում է «էթնոս» և «ժողովուրդ» եզրույթները․ պետության կառույցում կենսագործող կառուցվածք է՝ էթնոմշակութային ընդհանրություն ունեցող։
Ազգի ամենակարևոր ցուցիչը, ասաց քաղաքագետը, քաղաքական ինքնագիտակցությունն է՝ երբ իրեն հակադրում է մյուսներին․ այդ հակադրության էլեմենտը իշխանության հաստատումն է։
Մանրամասն՝ տեսանյութում․