«Լոյս՝ հոգւոյդ, սիրելի ընկերուհի Ալվարդ». ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հիշատակի խոսք է հղել Ա. Պետրոսյանի մահվան կապակցությամբ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հիշատակի խոսք է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.
Լոյս՝ հոգւոյդ, սիրելի ընկերուհի Ալվարդ։
Քու յախուռն, ձեռներէց, հայրենապաշտ, աներեր նուիրեալի խառնուածքովդ եւ միաժամանակ՝ գորովագին մօտեցումովդ դրոշմեցիր սերունդներ։ ՀՅԴի, ՀՕՄի մեծ ընտանիքները եւ հայ գրականութեան անդաստանը անկեղծօրէն կը սգան այս աշխարհէն մեկնումդ:
Ննջէ խաղաղութեամբ Գործիդ կարեւոր բաժինը կատարած ըլլալու գոհունակութեամբ։