|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Թայվանի հետ խաղաղ վերամիավորմանը, բայց երբեք չի հանդուրժի Թայվանի «անկախությունը». ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը։
«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղ վերամիավորմանը՝ հիմնված «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի վրա: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Թայվանի նեղուցի երկու կողմերը խաղաղ կերպով վերամիավորելու համար, բայց երբեք չենք հանդուրժի անջատողական ուժերին, որոնք ձգտում են Թայվանի «անկախությանը»` փորձելով պառակտել հայրենիքը»,- հինգշաբթի ասել է Ու Ցյանը։
Նա ընդգծել է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա անբաժան մասն է, իսկ Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցները ընդհանուր ճակատագիր ունեն և «արյունակից եղբայրներ» են։
Ու Ցյանի խոսքով՝ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, իսկ արտաքին միջամտությունն անընդունելի է։
«Որքան շատ ԱՄՆ-ն ու Ճապոնիան աղմուկ բարձրացնեն Թայվանի հարցի շուրջ, այնքան մենք ավելի դժվար կգործենք՝ ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար», - հավելել է նա: