|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոբերտ Ղուկասյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ մարտի 3-ին, կառավարության որոշմամբ կնշանակվի Սյունիքի մարզպետ:
Նա վարչապետի խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ վարչապետը որոշում էր ստորագրել Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ Սյունիքի մարզ գործուղելու մասին։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնից ազատելու մասին հարցը։