կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 17:33
Քաղաքական

Օրենքի պահանջի սխալ կիրակում է եղել, և արդյունքում` այդ անձնավորությունն ազատվել է խորհրդականի պաշտոնից. փոխվարչապետը պարզաբանում է

Օրենքի պահանջի սխալ կիրակում է եղել, և արդյունքում` այդ անձնավորությունն ազատվել է խորհրդականի պաշտոնից. փոխվարչապետը պարզաբանում է

Օրենքի պահանջի սխալ կիրակում է եղել, և արդյունքում` այդ անձնավորությունն ազատվել է խորհրդականի պաշտոնից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Նախարարությունն ու նախարարը ափսոսանք են հայտնել և քաղաքացիներից ներողություն խնդրել այս սխալի համար»,- հավելեց նա:

Ճշտող հարցին` կառավարության անդամներն ինչո՞ւ  չեն տիրապետում այդ տարրական կանոններին, որ նման սխալներ են լինում, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծեմ, բայց վստահությամբ չեմ պնդում, որ նախարարության հաստիքներով աշխատող իրավաբանները նախարարին հուշել էին, որ այդպիսի հնարավորություն օրենքը թույլ տալիս էր»:

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարի տեղակալ էր նշանակվել Վաղարշակ Հակոբյանը, սակայն ավելի ուշ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը»։

Ըստ օրենսդրության` խորհրդական կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին, իսկ Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է:

Դիտարկմանը` իրենք միշտ նշել են, որ ծանոթ-բարեկամ-խնամի չի լինելու կառավարությունում պաշտոններ նշանակելիս, բայց երբ նոր նշանակում է լինում և ավանդույթ դարձած սելֆիով ներկայացնում են նոր աշխատակցին, ասում են` նա իմ ծանոթն է, փոխվարչապետն արձագանքեց. «Խոսում ենք հայեցողական պաշտոններից, եթե փորձենք խորանալ «հայեցողական» բառի մեջ, խորանալ այս բառի ստուգաբանության մեջ, մենք կհասկանանք, որ` նշանակողի հայեցուղությամբ մարդիկ, իսկ հայեցողությամբ նշանակողը հաշվի է առնում և' փորձը, և' վստահելիությունը, իսկ վստահելությունը նաև պայմանավորված է որոշակի ճանապարհ միասին անցնելով»: