կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 18:08
Հասարակություն

Ամասիայում առատ ձյուն է տեղում. մարտի 2-7 եղանակը Հայաստանում

Ամասիայում առատ ձյուն է տեղում. մարտի 2-7 եղանակը Հայաստանում

Ամասիայում առատ ձյուն է տեղում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորիգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ երևում են առատ ձյան կադրեր։

Միևնույն ժամանակ նա տեղեկացնում է, որ տեղումները շարունակվում են։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 3-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։

Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն