կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 08:29
Հասարակություն

Երեւանում եւ մարզերում վաղը երեկոյան հնարավոր է թույլ ձյուն. եղանակը Հայաստանում

Երեւանում եւ մարզերում վաղը երեկոյան հնարավոր է թույլ ձյուն. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -2 -7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -9 -12, ցերեկը՝ -3 -5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5 -7, ցերեկը՝ -1 +1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ 0 -5,

Լոռիում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +2+7,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4 +9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝  -3 -6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6 -8, ցերեկը՝ -1 +2,

Արարատում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +1+3,

Արմավիրում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -3 -5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6 -8, ցերեկը՝ -1+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7 +11,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +4 +9,

Արցախում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +7 +11։