|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանի հետ պատերազմի հինգերորդ օրը Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը հաջողվել է սկսել ռազմական նախաձեռնությունը զավթելու գործընթացը։ Մինչ օրս Ուկրաինա ներխուժելու ռուսական ծրագրի նպատակներից ոչ մեկը չի իրականացվել․ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Սերգեյ Դանիլովը։
Նրա խոսքով՝ զրահապատ մեքենաների շարասյուների կայծակնային անցումը Ուկրաինայի տարածքի խորքերը, ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացումը, խոշոր քաղաքների շրջափակումը, նյութատեխնիկական կապերի ոչնչացումը ձախողված են։
«Դիմադրություն է եղել բոլոր ճակատներում: Բայց ծանր մարտերը շարունակվում են»,- գրել է Դանիլովը։
Նա ասել է, որ ուկրաինական ազգային մոբիլիզացիան, ագրեսիային դիմադրությունը օրեցօր աճում և ուժեղանում է:
«Ամեն օր մենք ավելի մոտ ենք մեր վերջնական հաղթանակին»,- հայտարարել է Դանիլովը: