Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ։
Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։
Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք.
- Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով
- Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին
- Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ,
- Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի,
- Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում Հայաստանի անվտանգությունը։
Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։
Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ